ԱՄՆ-ում առաջարկել են խստորեն պատժել Չինաստանին կորոնավիրուսի համար: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը: Նրա ելույթի տեքստը հրապարակել է Washington Examiner-ը։
«Մենք՝ ԱՄՆ Սենատը, Թրամփին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք Չինաստանին: Չինաստանը պատասխանատու է 16 հազար ամերիկացիների մահվան և 17 մլն մարդու կորցրած աշխատատեղերի համար»,- հայտարարել է քաղաքական գործիչը։Նրա կարծիքով ՝ վիրուսի նման մասշտաբային տարածումը թույլ է տվել Չինաստանի կառավարությունը։ Գրեհեմն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «պետք է ստիպի Չինաստանին փոխել իր վարքագիծը»: Մասնավորապես, նա Վաշինգտոնին կոչ է արել ստիպել Պեկինին դուրս գրել պարտքի մի մասը։ Նրա խոսքով՝ երկիրը պետք է փոխի իր վարքագիծը: