00:00:00

Ֆրանսիայում բժիշկները հայտնել են կորոնավիրուսի պիկի ավարտի մասին․ Reuters

04:42, 11 ապրիլ 2020 Աշխարհ

Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի շտապ օգնության ծառայությունում անհետաձգելի դեպքերի խմբի ղեկավար Մարկ Նոյզեն եղել է ֆրանսիական արևելյան քաղաքով անցած կորոնավիրուսի փոթորկի էպիկենտրոնում: Վերջին մի քանի օրվա ընթացքում նա որոշակի փոփոխություն է նկատում՝ պնդելով, որ կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման դրական տեղաշարժ կա, գրում է Reuters-ը։ «Գնալով իրավիճակը կարգավորվում է»,- ասել է նա Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն Մյուլուզում կորոնավիրուսի դեպքերի մասին։ Նրա խոսքով՝ իր թիմը վերջին օրերին ավելի քիչ կանչեր է ստանում, ինչը թույլ է տալիս անձնակազմին «մի փոքր հանգստանալ և շունչ առնել»։
Ֆրանսիայի Գրանդ Էստ երկրամասում առողջապահության ոլորտի ներկայացուցիները հայտնում են, որ վաղաժամ է խոսել ճգնաժամի ավարտի մասին, բայց կարծում են, որ համավարակի պիկն արդեն անցյալում է։
Վերջին տվյալներով Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 124,869 դեպք, որոնցից 13,197-ը՝ մահվան ելքով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 623 173 դեպք, 97 236-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 366 407 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր