00:00:00

Կրակոցներ Վանաձորում, կա 2 վիրավոր. Հայտնաբերվել են տարբեր զենքերի փամփուշտներ ու մահակներ (լուսանկարներ)

23:26, 24 մարտ 2020 Իրավական

Մոտ երկու ժամ առաջ հերթական կրակոցներն են հնչել Վանաձորում: ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Վանաձորի Առափնյա փողոցում հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ, չկրակված գնդակ ու 3 հատ փայտե մահակ, գրում է Armtimes.com—ը: Հրազենային վիրավորումով, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 երիտասարդ: Տարածքում հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր: Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները, քննիչներն ու փորձաքրեագետները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախնական տեղեկություններով՝ դեպքի վայրում կրակոցներն արձակվել են 3 տարբեր տեսակի զենքերից: Այդ մասին են վկայում հայտնաբերված փամփուշտներն ու չկրակված գնդակները: Լուսանկարները՝ ՀԺ-ի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր