00:00:00

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. խափանման միջոց է ընտրվել կալանքը

14:50, 24 մարտ 2020 Իրավական

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից մարտի 23-ին հետախուզում է հայտարարվել Երեւան քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ՝ 56-ամյա Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Shamshyan,com-ի  հաղորդմամբ, Գ. Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով) եւ 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով։ Աղբյուրի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, եւ դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Եթե Գ. Բեգլարյանը, ով կապի եւ տրանսպորտի նախկին նախարարն է, հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահ մարմիններին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր