00:00:00

Տավուշում «ՈՒԱԶ»-ի վարորդը եղբոր հետ «Խուց փոս» տարածքում երկու հացենի էր հատել. Չեն հասցրել տեղափոխել

20:44, 23 մարտ 2020 Իրավական

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է: Մարտի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վարագավան համայնքի վարչական տարածքից բաժին բերման ենթարկեցին առանց պետհամարանիշերի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա: Պարզվեց` մեքենայի 25-ամյա վարորդը, որ նշված համայնքի բնակիչ է, եղբոր հետ «Խուց փոս» կոչվող տարածքում երկու հացենի էր հատել: Բայց մեքենայով տեղափոխել չէին հասցրել` ոստիկանները բռնել էին: Փայտանյութը հանձնվել է Արծվաբերդի անտառտնտեսությանը: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ հաջորդ օրը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բացահայտեցին: Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով, մարտի 21-ին ոստիկանները Բերդ-Ճամբարակ ճանապարհին ստուգեցին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված, առանց համարանիշի «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ հաճարենու փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից եւ վառելափայտի օրինականությունը վկայող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր