00:00:00

Սպանություն՝ Էջմիածնում

13:46, 23 մարտ 2020 Իրավական

2020 թվականի մարտի 22-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերել է իր հորեղբոր դիակը՝ գլխի շրջանում արյան հետքերով:    Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա աթոռ, որի վրա եղել են արնանման հետքեր ու մազեր:   Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:   Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տուժողի ընկերն է, ով նշված հասցեում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխին՝ սպանելով նրան:     Հանցագործության կատարման համար կասկածվող անձը նույն օրը ձերբակալվել է:   Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:   Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր