00:00:00

Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով ափիոնի նմանվող զանգվածներ

15:00, 22 մարտ 2020 Իրավական

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցների և Արաբկիրի քրեական հետախույզների հետ, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Երևանի Դեմիրճյան փողոցում հայտնաբերեցին և կասկածանքով Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի բնակիչ, 43-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով ափիոնի նմանվող զանգվածներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր