00:00:00

Քննչական կոմիտեն պարզաբանում է, թե ինչ գործի շրջանակներում են ձեռբակալվել Գորիսի քաղաքապետը և փոխքաղաքապետը

19:47, 21 մարտ 2020 Իրավական

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Արամ Ավետիսյանը InfoPort-ի հետ զրույցում հաստատեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալման մասին լուրերը։ Նա ասաց, որ նշված անձիք ձերբակալվել են ՔՕ 133 հոդվածի 2 մասի 7 կետով (շահադիտական դրդումներով մարդուն ազատությունից ապօրինի զրկելը) և 322 հոդվածի 2 մասով (ինքնիրավչություն) հարուցված գործի շրջանակներում։ Միևնույն ժամանակ Ավետիսյանը փոխանցեց, որ գործով այս պահի դրությամբ կարգավիճակ ունեցող չկա։ Ինչ վերաբերվում է քաղաքապետի և փոխքաղաքապետի բնակարաններում խուզարկության մասին լուրերին, Ավետիսյանը ասաց, որ խուզարկություններ կատարվել են, բայց ում բնակարանում դա նախաքննության գաղտնիք է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր