00:00:00

Ձերբակալվել են Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը

17:55, 21 մարտ 2020 Իրավական

ArmDay.am-ի տեղեկություններով երեկ առավոտյան քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է տեղի ունեցել   Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Առուշ Առուշանյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։ Առուշ Առուշանյանը տեղափոխվել է Երևան։ Մենք փորձեցինք կատարվածի վերաբերյալ   քննչական կոմիտեից  հավելյալ տեղեկություն ստանալ, սական  չհաջողվեց կապ հաստատել։ Հիշեցնենք՝   Առուշ Առուշանյանը ՀՀ վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N1019-Ա որոշմամբ նշանակվել է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է համայնքի ղեկավար։ ArmDay.am-ը  կփորձի նոր տեղեկություններ պարզել ու  ներկայանել մյուս հրապարակումներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր