00:00:00

Երկրներ, որտեղ կորոնավիրուսի դեպք չի գրանցվել

01:24, 16 մարտ 2020 Աշխարհ

[caption id="attachment_230238" align="alignleft" width="300"] A medical staff member takes the temperature of a man at the Wuhan Red Cross Hospital in China on Jan. 25. HECTOR RETAMAL/AFP via Getty Images[/caption] Կորոնավիրուսը շարունակում է տարածվել և ընդգրկել նորանոր երկրներ։ Այս պահին 194 պետություններից 132-ում արձանագրված դեպքեր կան, 64-ին դեռ հաջողվել է խուսափել համաշխարհային վարակից։ Կորոնավիրուսի տարածման առցանց քարտեզին կարելի է հետևել այս հասցեներով՝ Novel coronavirus (COVID-19) situation և Worldometer:

Այսօրվա դրությամբ վարակը շրջանցած երկրներն են Անգոլան, Արևելյան Թիմորը, Բահամյան կղզիները, Բարբադոսը, Բելիզը, Բենինը, Բոթսվանան, Բուրունդին, Գամբիան, Գվինեա Բիսաուն, Գրենադան, Դոմինիկան, Եմենը, Զամբիան, Զիմբաբվեն, Էրիթրեան, Թոնգան, Թուվալուն, Թուրքմենստանը, Լաոսը, Լեսոթոն, Լիբերիան, Լիբիան, Կաբո Վերդեն, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կիրիբաթին, Կոմորյան կղզիները, Կոնգոն, Կոտ Դ’Իվուարը, Հայիթին, Հարավային Սուդանը, Հյուսիսային Կորեան, Ղրղզստանը, Մադագասկարը, Մալավին, Մալին, Մավրիկիոսը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները, Մյանմարը, Մոզամբիկը, Նաուրուն, Նիգերը, Նիկարագուան, Չադը, Չեռնոգորիան, Պալաուն, Պապուա Նոր Գվինեան, Ջիբութին, Սալվադորը, Սամոան, Սան Տոմե և Պրինսիպին, Սենթ Քիթս և Նևիսը, Սիերա Լեոնեն, Սիրիան, Սողոմոնյան կղզիները, Սոմալին, Վանուաթուն, Տանզանիան, Տաջիկստանը, Ուգանդան, Ֆիջին։

Կորոնավիրուսը շրջանցած 64 երկրներից մոտ կեսը՝ 29-ը, աֆրիկյան երկրներ են. մեծ թիվ են կազմում նաև Օվկիանիայի պետությունները։ Մասնագետները նշում են, որ այս երկրներին հաջողվում է խուսափել վարակից, քանի որ նրանք ակտիվ շփումներ չունեն զարգացած պետությունների հետ։ Մասնագետների մի մասն էլ հակված է կարծելու, որ եթե գրանցված դեպքեր չկան, դա դեռ չի նշանակում, որ այդ երկրներում վարակակիրներ չկան․ չի բացառվում, որ համապատասխան թեստերն այդ երկրներ ուղղակի դեռ չեն հասել։ ԱՊՀ տարածքից կորոնավիրուսը «շրջանցողների» թվում են Ղրղզստանը, Թուրքմենստանը և Տաջիկստանը, իսկ ահա այս երկրների հարևան Ղազախստանը ԵԱՏՄ տարածքում առաջինն էր, որ հայտարարեց արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հետաքրքրական է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր արաբական աշխարհի երկրներից չեն գրանցվել ոչ այնքան ամուր առողջապահական համակարգ ունեցող Սիրիայում, Եմենում և Լիբիայում։ Եվրոպայում կորոնավիրուսից այս պահին խուսափում է միայն Չեռնոգորիան։ Հարավային Կովկասում վարակվածների թվով գրեթե նույն պատկերն է՝ Հայաստանում և Ադրբեջանում 23, իսկ Վրաստանում՝ 30 դեպք, սակայն Ադրբեջանում՝ ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, նաև մահվան դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ Չինաստանը՝ 80․849 դեպք և 3199 մահ։ Հատկանշական է, որ Չինաստանում վարակը նահանջում է՝ այսօր գրանցվել է վարակման 25 նոր դեպք և 10 մահ։ Կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդ երկիրը Իտալիան է՝ 21․157 վարակված և 1441 մահվան դեպք։ Իտալիային հետևում են Իրանը, Հարավային Կորեան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը։ Հատկանշական է, որ վարակի դեպք չի գրանցվել էպիկենտրոններ համարվող Չինաստանի և Հարավային Կորեայի անմիջական հարևանությամբ գտնվող Հյուսիսային Կորեայում։ Համացանցի օգտատերերը կատակում են, որ այստեղ վարակվածներին միանգամից գնդակահարում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր