00:00:00

Նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել. Նիկոլ Փաշինյան

18:37, 03 մարտ 2020

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում է: Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դահլիճը Նիկոլ Փաշինյանին դիմավորեց ծափողջյուններով: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Վրաստանի հայ համայնքի հետ: «Դավաճանություն ու դավաճանություններ ևս եղել են ու հնարավոր է կրկին լինեն: Դա էլ է սխալի խոստովանություն: Երբ մտածում եմ այդ մասին, ինձ օգնության է գալիս Ավետարանը: Նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ եղան: Եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, թե որևէ վարչապետ կամ կոնկրետ ես կարող եմ դա անել»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր