00:00:00

ԱԺ-ն քննարկեց դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ սահմանող փաթեթը

17:57, 03 մարտ 2020

ՀՀ ազգային ժողովի քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում  է, որ  ԲԴԽ-ում դատավորների հավակնորդների թեկնածությունները քննարկելիս հաշվի  առնվի նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդակցական եզրակացությունը:  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նախ հիշեցրեց, որ փաթեթը բավականին երկար քննարկում է անցել, Վենետիկի հանձնաժողովի կողմից նախագծի կարգավորումների հետ կապված կարծիք է ներկայացվել, լսել են նաև շահագրգիռ կողմերի կարծիքները:Բադասյանը ներկայացրեց դատավորների հավակնորդների ընտրության՝ առաջարկվող  նոր մեխանիզմները: « ԲԴԽ-ում այսուհետ դատավորների հավակնորդների թեկնածությունները քննարկելիս հաշվի է առնվելու նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդակցական եզրակացությունը՝ հավակնորդի բարեվարքության վերաբերյալ, ինչը ենթադրում է կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նախկին աշխատանքային պարտականությունների կատարման վերաբերյալ եզրակացություն: Թեկնածուների հավակնորդները լրացնելու են հարցաթերթիկ՝ կապված գույքային որոշակի դրության հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող է ուսումնասիրության առարկա դառնալ»,-ասաց Բադասյանը: Սահմանվել է նաև գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմք: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է զբաղվելու այս գործառույթով: Եթե հիմնավորվում է, որ օրինական եկամուտներով չի հիմնավորվում որևէ գույքի առկայությունը կամ այլ խախտումներ են հայտնաբերվում դատավորի կողմից ներկայացված հայտարարագրում, ապա հանձնաժողովին վերապահվում է այդ հիմքով կարգապահական վարույթ հարուցելու և ԲԴԽ-ին միջնորդությամբ դիմելու գործառույթը: ԲԴԽ-ի լիազորությունները կարգապահական վարույթի շրջանակում ընդլայնվել են մասնավորապես վկա հրավիրելու, փորձաքննության նշանակելու մասով: Ներդրվել է նոր երևան եկած հանգամանքով բողոքարկման ապահովման դրվագ: Նախագծերի փաթեթով առաջարկվում են նաև մի շարք այլ փոփոխություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր