00:00:00

«Ես սուբյեկտիվ կարծիք ունեմ, որը չեմ հրապարակայնացնելու». ՊՆ փոխնախարարը՝ ԶՈՒ-ից պաշտոնանկությունների մասին

15:24, 03 մարտ 2020

Այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետի կողմից, իրականացվում են. ավելի խիստ վերահսկողություն է իրականացվում եւ ծառայության նկատմամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ հավելելով, որ նախօրեին իրենք հայտարարություն են տարածել նաեւ որոշակի ոչ իրավաչափ իրեր, մասնավորապես, սմարթֆոններ, զինծառայողներից վերցնելու հետ կապված: Հարցին, եթե եթե բանակում մահերի ցուցանիշով պատմական մինիմումի ենք հասել, ինչո՞վ է բացատրվում ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի հեռացումը, Բալայանը պատասխանեց. «Վարչապետը այն իրավասու պաշտոնատար անձն է, որը կարող է համապատասխան հետեւություններ անել աշխատանքի որակից: Այն սուբյեկտիվ կարծիքը, որ ես ունեմ չեմ հրապարակայնացնելու: Վարչապետը իր եզրակացությանն է եղել եւ դրա համար տեղի են ունեցել պաշտոնանկությունները: Թե վարչապետը կշարունակի իր սահմանադրական լիազորությունների իրականացումը, ես չեմ կարող մեկնաբանել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր