00:00:00

Եթե վիրուսը նահանջի, եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակը վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել. Հրաչյա Հակոբյան

14:01, 03 մարտ 2020

Դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, որովհետեւ դեռ մեկ ամիս ժամանակ ունենք եւ չգիտենք, թե ինչ ընթացք կստանա կորոնավիրուսի տարածումը կամ նահանջը: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլի. խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: «Եթե վիրուսը նահանջի, եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել: Բայց եթե իրավիճակն ավելի սրվի, կարելի է դիտարկել այդ հետաձգման պրոցեսը»,-ասաց նա: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քննադատությանը, որ դեռ մեկ ամիս առաջ հայտնի էր, որ աշխարհում շրջում է այդ վիրուսը, սակայն հիմա պարզվում է, որ Հայաստանում դիմակների, ախտահանող միջոցների պակաս կա, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Չեմ ընդունում քննադատությունը, որովհետեւ ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ չձեռնարկեցինք: Բոլոր քայլերը ձեռնարկվել ենք, ուղղակի ինչպես տեսնում ենք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է թափանցել, ինչը եղավ նաեւ Հայաստանի դեպքում: Մենք ընդհուպ մինչեւ սահմանը փակեցինք, բայց ինչպես տեղեկացանք, հենց Իրանի հետ շփման արդյունքում է եղել, այլ ոչ օրինակ, Վրաստանի, որի սահմանը չէինք փակել: Վերահսկելի է եղել իրավիճակը, բայց ամեն դեպքում կարողացել է վիրուսը ներթափանցել»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր