00:00:00

«Ծառուկյանը դիմակի կարիքը չունի. բարի մարդկանց այդ հիվանդությունները չի կպնում». ԲՀԿ առաջնորդ

12:29, 03 մարտ 2020

Անկեղծ ասեմ, շատ վատ եմ եմ գնահատում: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին: «Բոլորս էլ գիտենք, որ ամբողջ աշխարհում տարածվում է, ընդլայնվում է: Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին եւ դեղատներին, որ անպայման ապահովեն գրիպի վիրուսի դեմ եւ մասկաների հարցը: Էսօր մեկ ամիս հետո եկել, չոքել ա մեր դուռը, տեսնում ես՝ մասկաներ չկա, դեղորայք չկա: Չհասկացա, ապտեկայի տերը, հիվանդանոցի տերը պարտավոր էր, մեկ ամիս առջ պետք է հանձնարարություն տար պարտադիր, որ որտեղից ուզում է, թող բերեր, ապահովեր»,-ասաց նա: Հարցին, թե ինքն անձամբ փորձել է դեղատնից դիմակ առնել, ու չի՞ ճարել, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց այդ հիվանդությունները չի կպնում: Եթե մարդիկ լավ առաջարկներ են անում, պետք է բարի լինեն դրանք կատարելու, ոչ թե արդարանալու: Արդարանում են միայն թույլ մարդիկ»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր