00:00:00

«Հրապարակ». «Հանրաքվեն չի վտանգվի». Իմքայլականները լուրջ չեն վերաբերում կորոնավիրուսին

13:37, 03 մարտ 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հնարավո՞ր է հանրաքվեն տեղի չունենա կորոնավիրուսի պատճառով, շատերն անհանգիստ են, չունե՞ք անհանգստություն՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ «Անկեղծ ասած` մետեորիտն ինձ ավելի շատ է անհանգստացնում, քան էդ կորոնավիրուսը, պետք չէ պանիկայի մեջ ընկնել, ամեն ինչ նորմալ է. մասնակցության հետ կապված՝ որեւէ խնդիր չեմ տեսնում»: Նույն հարցին իմքայլական Հրաչ Հակոբյանը պատասխանեց․ «Կորոնավիրուսի հետ կապված՝ անիմաստ խուճապ է հիմա»: Հայաստանում չկա՞։ «Դե, եթե կա, ասեք` իմանանք»։ Հնարավոր չէ՞, որ բոլոր տվյալները չհրապարակեն։ «Չէ, կիմանայինք, եթե ոչ մենք, դուք` լրագրողներդ, հաստատ, թաքուն չէր պահվի»: Հանրաքվեն չի՞ վտանգվի։ «Վստահ եմ՝ անհրաժեշտ ձայն ու ավելին կհավաքի»: Շատ չե՞ք ինքնավստահ։ «Այդ ինքնավստահությունը գալիս է մեր աշխատանքից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր