00:00:00

«Փաստ». Ի՞նչ է կատարվում մսամթերքի շուկայում

13:00, 03 մարտ 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ուշագրավ իրավիճակ է սննդամթերքի շուկայում: Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաեւ մսամթերքի շուկայում: «Փաստի» լրագրողները նկատել են, որ որոշակիորեն էժանացել է «Բեկոն» եւ «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքը: Փոխարենը նկատելի է «Աթենք» ընկերության արտադրանքի գնի բարձրացում: Մեր լրագրողները մի քանի սուպերմարկետներում զրուցել են նաեւ գնորդների հետ, որոնք եւս փաստել են մսամթերքի շուկայում տեղի ունեցող տարօրինակ երեւույթների առկայությունը: Հաշվի առնելով, որ գնի բարձրացում նկատվել է «Աթենքի» մսամթերքի պարագայում, փորձեցինք այդ կազմակերպությունից ճշտել պատճառները: Ընկերությունից նշեցին, որ պատասխանելու համար անհրաժեշտ է գրավոր հարցում, որն արդեն ուղարկվել է: Պատասխանն ստանալու պարագայում այն նույնպես կհրապարակենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր