00:00:00

Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

16:08, 02 մարտ 2020

Արդարադատության նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և  ԱՆ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանն այսօր ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  ««Կուսակցությունների մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սահմանադրական օրենքի նախագծի:  Պատվիրակության անդամների հարցերին ի պատասխան՝ նախարարի խորհրդականն անդրադարձել է օրենքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթների մեկնաբանմանը: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը քննարկման ընթացքում ձևավորված կարծիքների և հարցերի վերաբերյալ գրավոր հաղորդակցությունը շարունակելու պայմանավորվածություն են ձեռքբերել: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր