00:00:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում այսօր սուպերմարկետներում. կորոնավիրուսի հայտնաբերումից հետո խուճապ է

14:03, 02 մարտ 2020

Հայաստանում կորոնավիրուսի դեպքի հաստատումից հետո կարծես թե գրոհ սկսվեց երեւանյան խանութների, սուպերմարկետների ուղղությամբ: Մասնավորապես, մարդիկ երեկ օրվա երկրորդ կեսից հետո գրեթե դատարկել էին առևտրի որոշ կենտրոններ: Մասնավորապես, քաղաքացիները գնել էին մեծ քանակությամբ նպարեղեն, ալյուր, մակարոնեղեն, ձեթ եւ այն ամենը, ինչը կարող են երկար ժամանակ պահել տնային պայմաններում, որպեսզի խուսափեն հաճախակի տնից դուրս գալուց: Եվ այսօր ArmLur.am-ը հարցախույզ է անցկացրել «Երևան սիթի» սուպերմակետներում՝ գնորդներից հետաքրքրվելով, թե ինչ գնումներ են կատարում, եւ արդյոք երեկվա խուճապային վիճակը դեռևս պահպանվում է: Հիշեցնենք, որ մարտի 1-ին պաշտոնապես հայտարարվեց Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքի մասին, իսկ այսօր արդեն ունենք կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք: Այս պահի դրությամբ մեկ վարակված անձն Իրանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի է, որի մոտ սկզբնական շրջանում հիվանդություն չի ախտորոշվել, իսկ մեկ օր անց վերջինս դիմել է բուժկենտրոն և հաստատվել է վիրուսի առկայության փաստը։ Հավելենք նաև, որ կորոնավիրուսի հետևանքով մեկ շաբաթով դադարեցվել է Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը։ Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր