00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկվել է Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի կազմում

10:22, 02 մարտ 2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով խոսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում: ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։ Ամեակարևորը չպետք է խուճապի մատնվել։ Սա հիմա անչափ կարևոր է։ Պետք է հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաև պահպանել վիրուսի կանխարգելման կանոններին: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում առավելագույն միջոցները կգործադրվեն»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր