00:00:00

Գավառ-Ճամբարակ ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

10:25, 02 մարտ 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Գավառ-Ճամբարակ ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր