00:00:00

Ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դադարեցվում են պարապմունքները

15:33, 01 մարտ 2020

Կորոնավիրուսի հետ կապված ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 2-ին և կտևեն մինչև մարտի 8-ը ներառյալ, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով, որոշումը կայացվել է խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել են վարչապետը, առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։ «Դա թույլ կտա թոթափել լարված իրավիճակը։ Որոշումը վերաբերվում է դպրոցներին, քոլեջներին, ուսումնարաններին և բուհերին», - նշեց Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր