00:00:00

Գ.Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին. ԲՀԿ-ն երթ է իրականացրել

15:05, 01 մարտ 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին: ԲՀԿ ղեկավարը Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մոմ է վառել 12 տարի առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացիների հոգիների հանգստության համար և մասնակցել զոհերի հիշատակին նվիրված հարգանքի տուրքի և խոկման արարողությանը: Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամները, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, Երևանի ավագանու անդամները, կուսակցության երիտթևն ու համակիրները: Նրանք ԲՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան, որի հարակից հրապարակը 12 տարի առաջ վերածվել էր բախումների հիմնական թատերաբեմի: https://www.youtube.com/watch?v=jktt9l0IFa0&feature=youtu.be&fbclid=IwAR0y1f3OH_qKPpUCYZgVoqsmvQ7rA7UxFMVHfSsnUMHYglYdtyv4O2xbf3w

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր