00:00:00

Կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակների դասին չի պատկանում. քարոզարշավը չեղարկելու անհրաժեշտություն չկա. Թորոսյան

14:03, 01 մարտ 2020

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է պնդել, որ  կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակների դասին չի պատկանում, ինչպես օրինակ, ժանտախտը, խոլերան, դեղին տենդը, էբոլան։ Հարցին՝ հնարավո՞ր է չեղարկել նաև Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Հանրային առողջությունը մեզ համար ամենակարևորն է, ու եթե տեսնենք, որ հանրային առողջության համար կա որևէ վտանգ, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախկին որոշում, դրա մասին հանրությանը տեղյակ կպահենք, այս պահին դրա անհրաժեշտություն չկա», - ասաց Ա. Թորոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր