00:00:00

Իրանից ՀՀ քաղաքացիների վերադարձը շարունակվելու է. Արսեն Թորոսյան

13:56, 01 մարտ 2020

ՀՀ քաղաքացիների վերադարձն Իրանից շարունակվելու է, բեռնափոխադրումներ նույնպես կշարունակվեն՝ հսկողությամբ: Այդ մասին հրավիրած մամուլի ասուլիսին նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ասաց, որ հավանաբար կերկարաձգվեն մարդկանց փոխայցերի սահմանափակումները, քանի որ առաջնայինն, ըստ նրա, մեր քաղաքացիների առողջությունն է: Անդրադառնալով պատվաստանյութերի փորձարկմանը՝ նախարարը նշեց, որ կապի մեջ են Նուբար Աֆեյանի հետ, որի ընկերությունն է ստեղծել պատվաստանյութերից մեկը: «Եթե հաստատվի, որ փորձարկումը մարդկանց դեպքում կարելի է, մենք ևս կկիրառենք: Սակայն կարծում եմ, որ այդ ժամանակ արդեն համաճարակն անցած կլինի և պատվաստանյութի փորձարկման անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Ա.Թորոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր