Ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանն այդ տեսանկյունից, կարելի է ասել, բարենպաստ վիճակում է գտնվում:
«Մենք, իրականացրած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, դիմանալով այս 40 օրը, կարելի է ասել բարենպաստ վիճակում ենք: Տեսնում ենք, որ եղանակը տաքանում է, այդ դեպքում վիրուսները ոչնչանում են բաց միջավայրում, մարդկային կուտակումներն էլ բացառելով, տարածումը կկանխվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքի մանրամասները: