00:00:00

Բժշկական դիմակների չհիմնավորված գինը դեղատներում շարունակվում է պահպանվել․ Անի Սամսոնյանը դիմում է ՏՄՊՊՀ նախագահին

13:29, 01 մարտ 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ։ Դիմում եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին դեղատներում բժշկական դիմակների թանկացման հարցով։ Հարգելի պարոն Գևորգյան,
Սույն թվականի փետրվարի 24-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորել էր «դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից»: Սակայն քաղաքացիները շարունակում են ահազանգել, որ բժշկական դիմակների չհիմնավորված գինը դեղատներում շարունակվում է պահպանվել։ Ելնելով ստեղծված իրավիճակում գործուն քայլերի հրատապության անհրաժեշտությունից, կարծում եմ ժամանակն է օպերատիվ կերպով և օրենքով սահմանված կարգով խիստ պատասխանտավության ենթարկել հորդորը շրջանցած և չհիմնավորված գինը պահպանած տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի դա զգոնության ազդակ հանդիսանա մյուսների համար, որոնք անբարեխղճորեն օգտվում են համաճարակային իրավիճակից և քաղաքացիների անելանելի դրությունից՝ գերշահույթ ստանալու նպատակով։ Հարգանքով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր