00:00:00

«Հիմա անհրաժեշտ է սատարել Առողջապահության նախարարությանը»․ Գեւորգ Գրիգորյան

11:36, 01 մարտ 2020

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ, դիմում եմ Ձեզ խնդրանքով` երկրի համար այս ծանր իրավիճակում զերծ մնալ առողջապահության նախարարությանը և նախարարին անպատվելուց և մեղադրելուց: Այսօր մենք բոլորս պետք է համախմբվենք ՊԵՏՈՒԹՅԱՆ շուրջը` անկախ անձերից և միահամուռ ուժերով պայքարենք կորոնավիրուսը հաղթահարելու համար` հանուն մեր բնակչության առողջության: Մեղավորներին փնտրելու գործընթացը որևէ օգուտ չի տա մեր բնակչությանը: Հիմա անհրաժեշտ է սատարել առողջապահության նախարարությանը և հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի քանակը չավելանա: Ողջունում եմ վարչապետի կողմից հանրահավաքը չեղարկելու որոշումը:
Մեղավորները կպատժվեն, երբ վտանգը անցնի: Իսկ այժմ, մեկ անգամ ևս կոչ եմ անում խուճապի չմատնվել և հետևել տեղեկատվությանը: Հետևենք պաշտոնական լրահոսին, իսկ անհրաժեշտության դեպքում ես հանդես կգամ հայտարարությամբ կամ ուղիղ եթեր կմտնեմ: Առողջ եղեք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր