Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 28-ին նոր հրաման է ստորագրել, որով հրամայել է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019 թ.nCoV) կասկածի դեպքում հիվանդանոցներում արտահիվանդանոցային պայմաններում և շուրջօրյա բժշկական օգնություն պահանջող հոսպիտալացված անձանց ախտորոշման ճշտումը և բուժումը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և քաղաքացիությունից, գրում է Iravaban.net-ը:
Նախարարի հրամանով սահմանվել են նաև ծառայությունների փոխհատուցման չափերը հիվանդանոցներին․
1) հիվանդանոցային պայմաններում ամբուլատոր բժշկական օգնության և սպասարկման դեպքը՝ 9000 դրամ,