Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ժամը 12.00-ին հրատապ ասուլիս կհրավիրի Հայաստանում գրանցված կորոնավիրուսի առաջին դեպքի թեմայով եւ կհայտնի այդ պահին եղած տեղեկատվությունը։Նշենք, որ այսօր գիշերը Հայաստանի տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարկման առաջին դեպքը։ Հիվանդը Իրանից օդանավով ժամանած ՀՀ քաղաքացի է։ Նրա կնոջ մոտ հիվանդությունը դեռ չի հայտնաբերվել։
Նույն Օդանավով ժամանած բոլոր քաղաքաղիները կմեկուսացվեն։ Կհայտնաբերվի և կզննվի նաև նրանց սպասարկախ տաքսու վարորդը։ Հայտնաբերվել և զննվել է զույգին սպասարկած օդանավակայանի աշխատակիցը։
Նշենք, որ օդանավի ուղղևորները և օդանավակայանի աշխատակիցները բոլորը կրել են բժշկական դիմակներ։