00:00:00

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ուղերձ է հղել

21:29, 29 փետրվար 2020

Մարտի 1-ը՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին։ Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության պաշտպանության ամենակազմակերպված, ամենամարտունակ կառույցներից մեկն է։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության բոլոր խավերի, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման մարդասիրական գործը։ Քաղաքացիական պաշտպանության ասամբլեայի կողմից 2020 թվականին այս տարվա համար ընդունվել է «Քաղաքացիական պաշտպանությունը՝ յուրաքանչյուր տանը փրկարար ունենալն է» կարգախոսը: Կոչ եմ անում բոլորին հետևել այդ կարգախոսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր