00:00:00

«Երբեք չեմ հաշվել ուրիշի եկամուտը. զզվելի զբաղմունք է». Գեւորգ Պետրոսյանը՝ նախարարի պարգեւավճարների մասին

18:32, 29 փետրվար 2020

Երբեք չեմ հաշվել ուրիշի հասույթը կամ եկամուտը. զզվելի զբաղմունք է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բայց եւ չեմ կարող չհարցնել, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է մի քանի ամսվա ընթացքում շուրջ 18.000 դոլարի պարգեւատրում ստացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին հայտնված տիկինը: Գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխսներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգեւատրվում: Ինչի՞ համար՝ ոչ ստանդարտ թեմաներով հարցազրույց տալո՞ւ, թե՞ ենթակա հիմնարկները քանդելու եւ մարդկանց մի կտոր հացից զրկելու:. Բա դա արդար է՞»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր