00:00:00

«Մենք վստահ ենք, որ «Նաիրիտ»-ը կաշխատի». գործարանի նախկին տնօրեն

17:38, 29 փետրվար 2020

«Նաիրիտ» գործարանը աշխատացնելու շանսերը, հույսերը բավականին մեծացել են: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին, շարժման համագումարի ժամանակ իր ելույթում ասաց Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն  Կարեն Իսրայելյանը: «4 տարվա պայքարի արդյունքում «Նաիրիտ» գործարանը կարողացավ հասնել նրան, որ Կառավարության հետ կնքվեց համաձայնագիր, որ գործարանի  վաճառքը պետք է կատարվի ամբողջ գորևծարանի լոտտով, մասնակի վաճառք չի լինելու: Դա նշանակում է, որ «Նաիրիտ» գործարանը աշխատացնելու շանսերը, հույսերը բավականին մեծացել են, բնայց մենք միայննակ չենք կարող ոչ մի բանի հասնել»,-ասաց նա: Նրա խոսքով` շարժումը հասնելու է նրան, որ իշխանությունները ուշադրություն  դարձնեն իրենց եւ բոլոր նրանց, ովքեր գտնվում են շատ ծանր սոցիալական վիճակում:
«Վստահ եմ, որ մեկս մեկիս սատար կանգնելով կհասնենք մեր նպատակին: Մենք վստահ ենք, որ «Նաիրիտ»-ը կաշխատի, վստահ ենք, որ «Նաիրիտ»-ը կարող է աշխատել եւ մենք այդ հարցում կօգնենք մեկս մյուսին»,-ասաց Իսրայելյանը: Նշենք, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր` փետրվարի 29-ին, անցկացվում է Սոցիալական շարժման 2-րդ ընդլայնված համաժողովը: Համաժողովին մասնակցում են քսանից ավելի կազմակերպված սոցիալական նախաձեռնություններ և միություններ։ Ներկայացվելու է միասնական սոցիալական օրակարգ-պահանջագիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր