Արցախի սպառողական շուկայում 2019թ. դեկտեմբերին, 2018թ. դեկտեմբերի նկատմամբ, արձանագրվել է գնաճ: Այս մասին հայտնում է artsakhpress.am-՝ վկայակոչելով ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանին:
Ըստ Մ.Մինասյանի՝ սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ:
«2018 թվականի համեմատ, 2019 թվականին Արցախում սպառողական գների ինդեքսը կազմել է 100.7 %, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.1 %, ոչ պարենային ապրանքներինը` 100.2 %, ծառայությունների սակագներինը` 98.7 %»,- ասել է Մ. Մինասյանը: