00:00:00

Իրանից Հայաստան ժամանած ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ

22:48, 28 փետրվար 2020

Թեհրան–Երևան երկրորդ հատուկ չվերթով ժամանած ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։ Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»,– գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր