00:00:00

ՀՀ եւ Հունաստանի պաշտպանական գերատեսչությունները գործակցության ծրագիր են ստորագրել

22:18, 28 փետրվար 2020

Աթենքում Հայաստանի ու Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ստորագրվել է 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը:  Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ փետրվարի 28-ին, Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։  Հույն գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ամփոփվել են անցած տարվա  գործակցության արդյունքները, քննարկվել է 2020թ. գործակցության ծրագիրը։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցության արդյունքներն ու իրականացված միջոցառումները։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 21 միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում՝ ուսումնավարժական ծրագրեր հատուկ նշանակության ուժերի, ռազմաբժշկական և մարտավարական պատրաստության այլ ուղղություններով, փորձի փոխանակում կիբեռանվտանգության, ինժեներեկան և այլ բնագավառներում, ռազմաքաղաքական խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում։
Նույն օրը, Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների՝ պաշտպանական քաղաքականության պաշտոնյաների ձևաչափով կայացած հանդիպման արդյունքներով, ստորագրվել է 2020 թվականի եռակողմ գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում ուսումնավարժական եռակողմ ծրագրերին և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր