00:00:00

Սամվել Կարապետյանի թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար. Փաշինյան

14:13, 28 փետրվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին: Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել եւ ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետեւողական աշխատանքը Թուրքիայում եւ Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականության դեմ: Խորին ցավակցություն եմ հայտնում Սամվել Կարապետյանի հարազատներին եւ գործընկերներին ու կիսում նրանց վիշտը»,-ասված է վարչապետի հեռագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր