00:00:00

Որոշ իրավապաշտպաններով առաջիկայում կզբաղվեն իրավապահները. Պաշտպանության փոխնախարարի կոշտ հայտարարությունը

13:27, 28 փետրվար 2020

Որոշ իրավապաշտպաններով առաջիկայում կզբաղվեն իրավապահները, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Ես այդ իրավապաշտպաններին համարում եմ չակերտավոր իրավապաշտպաններ: Ես անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում: Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպք: Փորձում են գնալ, տեղում հրահրել հարազատներին՝ որոշակի գործողություններ իրականացնելու համար: Դռնից հանում են, լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են, դռնից են փորձում մտնել: Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել, ակնհայտ սուտ տեղեկություններ են սկսել տարածել արդեն, այդ թվում՝ փաստաբանի լիցենզիայով չակերտավոր իավապաշտպանները»,- ասաց Բալայանը: Նա լրագրողներին հորդորեց հարց տալ իրավապաշտպաններին: «Ասեք՝ ինչի՞ եք էդքան հրճվում, երբ մահվան դեպք է արձանագրվում: Ես անուններ չեմ տա, շատ լավ գիտեք, թե ում մասին է խոսքը»,- ասաց Բալայանը: Հարցին թե դա իր կարծիքն է, թե՞ նախարարության, նա պատասխանեց՝ այն տեղեկատվության վերլուծության արդյունքն է, որն իրենք ունեն: «Վերջին դեպքերով մի քանի տուն գնացել են, զանգահարել են, անգամ արտասահմանում գտնվելու ժամանակ չգիտեմ ոնց են հարազատների հեռախոսահամարները ճարել, ասում են՝ հեսա գալիս ենք, ձեր կողքին ենք, փորձում են ֆինանսական միջոցներից խոսել: Այն իրավապահ մարմինը, որի գործառույթն է դա, կզբաղվի, կպարզի՝ ով է ֆինանսավորում, ինչի համար է ֆինանսավորում: Ես ենթադրում եմ, որ նրանք փող են ստանում ամեն դեպքով զբաղվելու համար, դրա համար հրճվում են ամեն դեպքից»,- հավելեց Բալայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր