00:00:00

Այս պահին Վրաստանի հետ սահմանը փակելու որևէ որոշում չի քննարկվում. Արմեն Գրիգորյան

12:50, 28 փետրվար 2020

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ծիծեռնակաբերդում պատասխանելով լրագրողների՝ կորոնավիրուսից Հայաստանը զերծ պահելու մասին հարցերին, նշել է, որ նախնական պրոֆիլակտիկ մի շարք քայլեր են արվել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գշխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվում, որը կապի մեջ է հարևան երկրի առողջապահության պատասխանատուների հետ: «Իրանի մասով որոշում արդեն կայացվել է, և այդ մասում որոշակի սահմանափակումներ ունենք: Օնլայն ռեժիմով կապի մեջ են բոլոր գերատեսչությունները և՛ ներսում, և՛ Հայաստանից դուրս: Վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացնենք»,- ասել է ԱԽ քարտուղարը: Այս պահին Վրաստանի հետ սահմանը փակելու որևէ որոշում չի քննարկվում՝ նշել է Արմեն Գրիգորյանը և ավելացրել, որ Վրաստանում իրավիճակից տեղյակ են, բոլոր տարբերակները քննարկում են, լուծումներն էլ կլինեն ըստ իրավիճակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր