00:00:00

ԱԽ քարտուղարն արդյունավետ է համարում Հայաստան կորոնավիրուսի մուտքը կանխելուն ուղղված քայլերը

12:43, 28 փետրվար 2020

 Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արդյունավետ է համարում մինչ այժմ արված բոլոր քայլերը, որոնք ուղղված են եղել կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելուն: Այս մասին Գրիգորյանն ասաց փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում: «Իրանի հետ հաղորդակցությանն առնչվող սահմանափակումներն աշխատում են: Մինչ այս պահն ինչ միջոցներ ձեռնարկվել են, այդ միջոցներն արդյունավետ են: Ձեռնարկված քայլերը և այս պահին Հայաստանում տիրող իրավիճակը խոսում են այն մասին, որ իրականացված բոլոր գործողություններն արդյունավետ են»,- ասաց Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր