00:00:00

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:47, 28 փետրվար 2020

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 28-ին, այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Նրան ուղեկցել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Այնուհետեւ նրանք ուղեւորվել են դեպի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 27-ին: Նախօրեին Հայաստանի ՊՆ-ում երկու երկրների նախարարները առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը,  պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։ Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագիրը։ Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր