00:00:00

8 խորհուրդ կորոնավիրուսից պաշտպանվելու համար

00:00, 28 փետրվար 2020

«Կորոնավիրուսով հնարավոր է բավականին հեշտ վարակվել, ուստի մարդիկ ի վիճակի չեն դա նկատել: Վարակից պաշտպանվելու համար նրանք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն անձնական հիգիենային և ձեռնարկեն որոշակի կանխարգելիչ միջոցառումներ», — ասում են բժիշկները: Ի՞նչ կարող է անել յուրաքանչյուր մարդ կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Ահա մի քանի խորհուրդ: -Հեռավորություն պահպանեք հիվանդ մարդկանցից՝ մեկից երկու մետր: — Ձեռքերն օճառով պարբերաբար, հաճախ և մանրակրկիտ լվացեք` առնվազն 20 վայրկյան՝ մինչեւ դաստակները: — Հնարավորության դեպքում հագեք ձեռնոցներ և պարբերաբար լվացեք դրանք: — Խուսափեք ձեռքսեղմումներից ու գրկախառնություններից: — Ձեռքերը չքսեք ձեր դեմքին, անհրաժեշտության դեպքում հպվեք միայն լվացած ձեռքերով: — Փռշտացեք ձեռքի ափի մեջ: — Չսեղմեք վերելակի կոճակները, չդիպչեք դռան բռնակին. դա արեք հակաբակտերիալ անձեռոցիկների միջոցով: — Բժշկական դիմակները փոխեք 20-30 րոպեն մեկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր