00:00:00

Ստացվել են երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները

19:33, 27 փետրվար 2020

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից չի մահացել. թեստի պատասխանը հայտնի է։ ԲԿ-ի տնօրենը հայտնեց, որ 50 անց տղամարդու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։ Նա 1 օր առաջ էր տեղափոպվել հիվանդանոց։ Ավելի վաղ հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հրապարկվել էր հետեւյալ հայտարարությունը. «Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ բկ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել եւ չի մահացել: Խնդրում ենք լրատվամիջոցներին, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ ցանկացած ինֆորմացիա հրապարակելուց առաջ կատարել ճշտում Աստղիկ բկ-ի Հանրային կապերի բաժանմունքից: Աստղիկ բկ-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա ստանալու համար, խնդրում ենք, հետեւել մեր էջին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր