00:00:00

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանին

19:19, 27 փետրվար 2020

Փետրվարի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադային նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերին: Ողջունելով հյուրին ու շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Կանադայի հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը Հայաստանի համար այս կարևոր ժամանակաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էլիսոն ԼըՔլերը բարձր է գնահատել Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և նշել, որ առկա է ամուր հիմք հարաբերությունների հետագա զարգացման համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին ու այս համատեքստում քննարկել են տնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու գյուղատնտեսության ոլորտում: Կողմերը անդրադարձել են նաև Կանադայում հայկական համայնքի գործունեությանը, որը կապող օղակ է հանդիսանում երկու երկրների միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր