00:00:00

Բացվել է հերթական գաստրոբակը՝ նոր մշակութային տարրերով

16:48, 27 փետրվար 2020

Աշտարակում տեղի է ունեցել «Քամանչայի թանգարան և Գաստրոբաակ»-ի ներկայացումը ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Քամանչայի թանգարան և Գաստրոբակ»-ը յուրատեսակ վայր է, որը զբոսաշրջիկներին ու այցելուներին առաջարկում է մշակութային և գաստրոնոմիկ նոր փորձառություն:
Այստեղ հյուրերը հնարավորություն ունեն տեսնել քամանչաների հավաքածու՝ բակի ներսում գտնվող թանգարանում, մասնակցել քամանչայի պատրաստման և ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն և համեղ սնունդ: Գաստրոբակերի ձևաչափը մշակվել և իրականացվում է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և Ծրագրի համակարգող Արման Վալեսյանը ներկաներին ներկայացրել են նախագծի մանրամասները։ Գաստրոբակերը յուրօրինակ կոնցեպտով ձևավորված ենթակառուցվածք են: Նրանք հնարավորություն են ընձեռում մարզաբնակ համայնքներին հյուրընկալել զբոսաշրջիկներին և հյուրերին՝ առաջարկելով նրանց ազգային ավանդական ճաշատեսակներ, ըմպելիքներ և մշակութային փորձառություն: Ծրագրի շրջանակում կբացվեն թվով 35 գաստրոբակեր: Սուսաննա Սաֆարյանը հույս է հայտնել, որ գաստրոբակերի կոնցեպտը գրավիչ կլինի մարզաբնակ ձեռներեցների համար, որոնք իրենց իսկ տրամադրության տակ գտնվող հյուրընկալ գյուղական բնակավայրերը կդարձնեն զբոսաշրջության նոր ու հետաքրքիր հանգույցներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր