00:00:00

«Մենք հո հանցագործ չենք, որ խուսափում է մեզ հետ շփվելուց». ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակիցներն՝ Արսեն Թորոսյանին

20:24, 27 փետրվար 2020 Առողջություն

Հերթական անգամ նախարարն ամեն ինչ տարավ անձնական դաշտ, այն դեպքում, երբ մենք մեր բոլոր ելույթներում ասել ենք, որ ընդհանրապես անձերի հետ կապված խնդիր չկա, ինչ որ կուլիսային խաղեր, անիմաստ արտահայտությունները, որ անում է, որեւէ կապ չունի իրականության հետ։ Այս ամսին այսօր՝ փետրվարի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական բաժնի վարիչ Արշակ Պապոյանն անդրադառնալով այսօր Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ճեպազրույցին, որ կենտրոնի աշխատակիցներ խնդիրը անձնավորում են։ Հաստատության մյուս աշխատակիցները եւս իրենց դժգոհությունն արտահայտեցին նախարարի հայտարարության հետ կապված. «Որոշումը կայացվել է առանց մեզ հետ հանդիպելու եւ քննարկելու։ Որոշումը կայացնում է, որոշումը հաստատում է, ուժի մեջ է մտնում, էլ հանդիպի, որ ի՞նչ ասի մեզ։ Նախարարն ասաց, որ հրաման է եղել, որ հանձնի, նման բան չի եղել, եթե եղել է թող հենց հիմա ցույց տան, չնայած ես չեմ զարմանա, եթե երեկվա ամսաթվով հրաման հանեն ցույց տան, որովհետեւ այդ ապօրինությունները նոր չի։ Մենք հաստատակամ ենք մեր բարձրացրած հարցերի համր եւ գնալու ենք մինչեւ վերջ, որ այդ հարցը հասնի Կառավարություն եւ բացի Առողջապահության նախարարությունից, գոնե մեկը լսի մեզ»։ Ակցիայի մասնակիցները կոչով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարոն վարչապետ ձեր նախարարի ապօրինի որոշումները, ճնշումները, մեզ վրա. նստեք մեզ հետ խոսեք, լսեք մեր դիրքորոշումը, վերջիվերջո այսքան բժիշկ, մասնագետ թողել է իր գործը, եկել է այստեղ, մի նախարար մի բան ասում է ու դա՞ է ճշմարտությունը։ Այն, որ նախարարն այս կողմով դուրս չեկավ, դա եւս մեկ աօպացույց է, որ ինքը խուսափոց մասնագետների հետ հանդիպելուց, մենք հո հանցագործ չեն, որ խուսափում է մեզ հետ շփվելուց»։ ՁԻԱՀ կենտրոնի մասնագետները դադարեցրին ակցիան հույս հայտնելով, որ Կառավարությունից այնուամենայնիվ արձագանք կլինի եւ իրենց հետ կհանդիպեն. «Դեռեւս անցած տարի մարտի 28–ին, ամբողջ բուժանձբակազմի ստորագրությամբ նամակով դիմել ենք նախարարին, խնդրել ենք հանդիպում, բայց շուտով մեկ տարին կլրանա ու ոչ մի քննարկում տեղի չի ունեցել։ Մենք հասկացանք, որ անիմաստ է սպասելը»։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները, որոնք դեմ են ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը եւ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցն իրար միացնելուց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Թորոսյանի որոշմամբ՝ նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պետք է միավորվեն։ Կենտրոնի աշխատակազմը նախարարի որոշումների հետ համաձայն չէ, ինչի առնչությամբ հայտնել է իր դժգոհությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր