00:00:00

Քարաթափում Կապանում. փրկարարները սահմանազատել են տարածքը

15:06, 27 փետրվար 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 10:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելին հարակից ժայռերից կա քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թունելի վերեւի մասում կան կախված քարեր (մոտ 1 խմ ծավալով), որոնք վտանգ են ներկայացնում մոտակայքով անցնող գազատար խողովակի եւ թունելով երթեւեկող ավտոմեքենաների համար: Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել թուլացած քարերի հեռացման աշխատանքներ (մոտ 7 խմ): Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր