00:00:00

Հայաստանից փայտանյութի արտահանումը երրոդ երկրներ արգելվեց. Այն կգործի առնվազն 6 ամիս

12:17, 27 փետրվար 2020

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրևվարի 27-ի նիստում որոշում կայացրեց հաստատել Հայաստանի տարածքից ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: Հարցը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութի եւ դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: Նա հավելեց, որ այս արգելքը վերաբերում է մասնավորապես վառելափայտին, գերաններին: Նախարարի խոսքով, այս արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա միեւնույն է, 6 ամսով արգելքը գործելու է: իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգորչծի ավելի երկար ժամանակով: Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահ¬պա¬նել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատ¬րաստ¬¬ված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր