00:00:00

Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ)

11:05, 27 փետրվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 27-ին, անցկացնում է այս տարվա երրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. -              Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին -              «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին -              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԱՀԼԵՎՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին -              «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին -              Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին -              Գույք հետ վերցնելու և Արցախի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին եւ այլ հարցեր:   https://www.youtube.com/watch?v=3XohS93I6io&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր