00:00:00

Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

11:26, 27 փետրվար 2020

Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ. դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ այցելելուց: «Ճապոնիայում և Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Ճապոնիայում և Կորեայում գտնվող և այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով կոնտակտային տվյալները։ Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգ) այցելելուց: Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Ճապոնիայի և Կորեայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։ Տեղեկացնում ենք, որ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային Ազգային կազմակերպության թեժ գիծը՝ 050-3816-2787 հեռախոսահամարով և Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծը՝ 1330 հեռախոսահամարով»: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ #230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka, Minato-ku, Tokyo 107-0052, Japan Հեռ. 03-6277-7453 E-mail: [email protected]:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր